Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

02 Նոյեմբեր, 2021 14:05
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ նոյեմբերի 2-ի ցերեկը, 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 2-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 4-7-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

 

Լրահոս

Դիտել ավելին