Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 71-ինը՝ ծանր

02 Նոյեմբեր, 2021 13:48
Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 71-ինը՝ ծանր

Նոյեմբեր 1-ին կատարվել է 166 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 48-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Ասկերանի, 4-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 1-ը ՀՀ քաղաքացի:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 160 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 71-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17101 քաղաքացու հետազոտություն, որից 2171-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 4 մահ:

72-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն:

57-ամյա կնոջ մոտ ախտորշվել էր սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, COVID-19, ճարպակալում 2-րդ-3րդ աստիճանի, ստերոիդային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

70-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն, աղիքային արյունահոսություն:

77-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն,

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին