Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

2021 թ. հոկտեմբերին Արցախ վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք

02 Նոյեմբեր, 2021 13:07
2021 թ. հոկտեմբերին Արցախ վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք
Օպերատիվ շտաբի հաշվառման և վերաբնակեցման խնդիրների կազմակերպման բաժնի կողմից դեպի Արցախի Հանրապետություն ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում 2021 թվականի հոկտեմբեր ամսում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք (65 մարդ), հայտնում են  ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։
 
4 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:
 
Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 159 ընտանիք (748 մարդ)։
 
Բաժնի կողմից շարունակվում է ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակի հաշվառման գործընթացը, նրանց թվաքանակը կազմում է 20433 մարդ կամ 5294 ընտանիք: Անճշտությունը՝ 5%: Հաշվառումը կատարվում է ամենամսյա պարբերականությամբ։

Լրահոս

Դիտել ավելին