Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

02 Նոյեմբեր, 2021 12:23
Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

«Հայաստան» խմբակցությունը 10-րդ անգամ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրեց Արթուր Ղազինյանին։

Չնայած նրան, որ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա չէր նիստին,սակայն Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնչեցրեց իր հարցը․ 

«Պարո՛ն Օհանյան, սա ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի, որովհետև այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է։ Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք։ Որպեսզի երեքշաբթի օրերը չդառնան ղազինյանական օրեր, ձեզանից կախված քայլ արեք կամ եկեք, գոնե դուք ներկայացրեք ձեր թեկնածուին։ Հարգե՛ք «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն էլ իր խոսքում ասաց, որ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է:

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը շեշտեց, որ  «այսպես կոչված» հոբելյանական՝ տասներորդ ընտրությանը նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը գոնե պետք է ներկա լիներ: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներորդ անգամ միաձայն դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:

Դոնթի բանաձևի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր թեկնածուին:

Լրահոս

Դիտել ավելին