Կարևոր իրադարձություններ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերականգնվել է Ոսկեհատ համայնքի ոռոգման ջրի խորքային հորը

02 Նոյեմբեր, 2021 09:37
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերականգնվել է Ոսկեհատ համայնքի ոռոգման ջրի խորքային հորը

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերականգնվել է Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի ոռոգման ջրի խորքային հորը, ինչի արդյունքում գյուղի ոռոգելի հողերը կավելանան շուրջ 80 հեկտարով: Ծրագրի արժեքը 6.3 մլն դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 %-ը կներդնի համայնքը: Այ մասին հայտնում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունից:

1990-ական թվականներից ի վեր չօգտագործված խորքային հորի վերանորոգման շինարարական աշխատանքներն ավարտվել են. տեղադրվել է պոմպ, վերակառուցվել է էլեկտրական ենթակայանը, բարեկարգվել են հարակից տարածքները: Հորի վերագործարկումը ոսկեհատցիների կողմից երկար սպասված ծրագիր էր, որն այս տարի կյանքի կոչվեց:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին