Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ի բյուջեն ՊՆ-ից շատ է աճել. «Ժողովուրդ»

02 Նոյեմբեր, 2021 08:44
ԱԱԾ-ի բյուջեն ՊՆ-ից շատ է աճել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սահմանների կահավորման եւ պաշտպանության ոլորտում խնդիրներ ունեցող երկրում շեշտակի մեծանում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն: Բանն այն է, որ Ազգային ժողովում արդեն մեկնարկել են 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, եւ ենթադրվում էր, որ հատկապես նախորդ տարվա արցախյան պատերազմից հետո պետք է կտրուկ ավելացվեին ռազմական ծախսերը, սակայն Ազգային անվտանգության ծառայությունն է, որ առաջանցիկ տեմպերով բյուջեի աճ է արձանագրել:

Ըստ այդմ, 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ: Այստեղ համեմատության համար ընդգծենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բյուջեն 2022 թվականին կկազմի 2.7 միլիարդ դոլար, եւ այս ծախսը 3.6 անգամ ավելի է Հայաստանի ռազմական բյուջեից:

Ի տարբերություն Պաշտպանության նախարարության՝ Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2022 թվականին ավելացել է 22,85 %-ով՝ կազմելով 42 միլիարդ դրամ: Իհարկե, հաշվի առնելով սահմանների կահավորման հարցը՝ պետք է ավելի մեծ գումարներ տրամադրվեին Պաշտպանության նախարարությանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին