Կարևոր իրադարձություններ

Պարզվել է Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը (տեսանյութ)

02 Նոյեմբեր, 2021 00:07
Պարզվել է Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը (տեսանյութ)

ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում  պարզվել է հոկտեմբերի 16-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, Ford Transit-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Գալստյանը, իսկ Kia Sorento-ն՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Աննա Էլոյանը: 

Վիրավորում է ստացել ոչ մեկ անձ, այլ եղել են մի քանի վիրավորներ:

Մարմնական վնասվածքներ են ստացել Ա. Էլոյանը, նրա ուղևոեհր,  Երևանի բնակիչներ, 55-ամյա  Սուսաննա Ավետիսյանը, 45-ամյա Գայանե Հովսեփյանը և Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Ավետիսյանը:

Նրանք տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ:

Հիվանդանոցում մահացել է Հ. Ավետիսյանը՝ այդպես էլ գիտակցության չգալով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին