Կարևոր իրադարձություններ

Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին

01 Նոյեմբեր, 2021 22:33
Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին

Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր՝ Երկուշաբթի, 1 Նոյեմբեր 2021-ին, Ժընեւի մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) ընդհանուր քարտուղար դոկտ. Եոան Սաքայի այցելութիւնը: Դոկտ. Սաքա Վեհափառ Հայրապետին պարզեց Ե.Հ.Խ.ին դիմագրաւած դժուարութիւններն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ յառաջիկայ տարի տեղի ունենալիք համաժողովին նախապատրաստական աշխատանքներուն ընթացքը:

Նորին Սրբութիւնը Ե.Հ.Խ.էն ներս ունեցած երկար տարիներու իր փորձառութեան լոյսին տակ, ընդհանուր քարտուղարին փոխանցեց իր տեսակէտները կարգ մը կարեւոր խնդիրներու ու ծրագիրներու գծով: Յայտնենք, որ համաժողովի պատրաստութեան աշխատանքներու լծուած յանձնախումբերուն մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչները իրենց կարեւոր նպաստը պիտի բերեն:

Հանդիպումին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էր Ժընեւի մէջ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական յարաբերութեանց ներկայացուցիչ փրոֆ. Թենի Փիրի-Սիմոնեանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին