Կարևոր իրադարձություններ

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են հրադադարի պայմանավորվածությունների ընթացքը

01 Նոյեմբեր, 2021 20:21
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են հրադադարի պայմանավորվածությունների ընթացքը

Այսօր ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է.

«ԱԳ նախարարները  քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ հաշվի առնելով նոյեմբերին կայանալիք եռակողմ փաստաթղթի մոտեցող տարելիցը ղարաբաղյան հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձրել մարդասիրական հրատապ խնդիրների լուծման գործում առաջընթացին, նախ և առաջ՝ գերիների վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և կրոնական-մշակութային ժառանգության պահպանմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացմանը,  Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակմանն ու տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Կարևորվել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման հարցը»:

 

Լրահոս

Դիտել ավելին