Կարևոր իրադարձություններ

Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում և քննարկել համագործակցության հեռանկարները

01 Նոյեմբեր, 2021 20:11
Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում և քննարկել համագործակցության հեռանկարները

ԱՀ պետական նախարարը՝ Արտակ Բեգլարյանը, հոկտեմբերի 29-ին այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և այնտեղ հանդիպել քաղաքային խորհրդի մի խումբ անդամների՝ Փոլ Քրիքորյանի գլխավորությամբ: 

Արտակ Բեգլարյանը  բարձր է գնահատել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի և անձամբ Փոլ Քրիքորյանի շարունակական աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Նա շեշտել է հատկապես պատերազմի ընթացքում ընդունված չորս բանաձևերը, որոնք արտացոլում էին բնիկ ժողովուրդների, խաղաղության ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքը տվյալ մարմնի կողմից: ԱՀ պետական նախարարը Փոլ Քրեքորյանին պարգևատրել է ԱՀ պետական նախարարի հուշամեդալով՝ Արցախի ու Լոս Անջելեսի միջև համագործակցության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին