Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն

01 Նոյեմբեր, 2021 19:47
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական  վիճակին։

 Զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքով՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ  աճել են «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, ըստ նախարարի,  հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել:

 Երկրի ղեկավարը խիստ մտահոգիչ է համարել  վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող  սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը: Այդ կապակցությամբ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին