Կարևոր իրադարձություններ

ՀՊՏՀ-ի նախկին պրոռեկտոր «Սաքուլիկ» Սևակ Խաչատրյանն Էջմիածնում առաջադրվել է համայնքապետի թեկնածու

01 Նոյեմբեր, 2021 19:15
ՀՊՏՀ-ի նախկին պրոռեկտոր «Սաքուլիկ» Սևակ Խաչատրյանն Էջմիածնում առաջադրվել է համայնքապետի թեկնածու

Դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կկայանան ՏԻՄ ընտրությունները: Առաջադրված է 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հայրենատեր», «Իրական ժողովրդավարական» կուսակցությունները և «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը, որ ներառում է «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունները:

«Էջմիածին» դաշինքի թեկնածուն է ՀՊՏՀ նախկին  ՀՀԿ-ական պրոռեկտորը՝ Սևակ Խաչատրյանը:

Վերջինս հայտնի դարձավ այն պատճառով, որ ատենախոսության պաշտպանության ժամանակ հարձակվել էր լրագրողների վրա:

Ուսխորհուրդի փոխնախագահ Սերգո Խառատյանը, որ ևս այդ ծրագիրը մշակողների թվում էր, նույնպես ՀՀԿ-ական էր:

Նույն վարքագծով աչքի ընկած երիտասարդներից մեկն էլ Սարգիս Մուրադյանն էր, որը նույնպես ՀՀԿ-ական էր:

 Այս աղմկահարույց դեպքից հետո հանրությունը նշված բոլոր անձանց սկսեց անվանել «սաքուլիկներ», որովհետև  նրանցից մեկը միջադեպի ժամանակ ասել էր՝ «Սաքուլիկ, կիլդիմ չբռնես»:

 

Լրահոս

Դիտել ավելին