Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 14-ին ՀՀ-ի ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

01 Նոյեմբեր, 2021 19:01
Նոյեմբերի 14-ին ՀՀ-ի ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄ նախարարությունը և պարզաբանում, թե ինչպես կարելի է մասնակցել համապետական ծառատունկին:

Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:

Ծառատունկի համար նախատեսված 260.000 տնկիներից այս նպատակով կտրամադրվի 10.000 տնկի։

Նշվում է, որ մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Ալեքսանյանին (հեռ.՝ 011 818 555):

Նախարարությունը նաև ներկայացրել է ծառատունկին մասնակցելու համար դիմելու կարգը՝

Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել ` [email protected] էլեկտրոնային հասցեին:

Դիմումը պետք է ներառի՝

Մասնակիցների թիվ

Կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ.համար, էլ.հասցե)։

 Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարեւոր միջոցառման։

 

Լրահոս

Դիտել ավելին