Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Անվտանգ երթևեկություն. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին. քաղաքապետարան (տեսանյութ)

01 Նոյեմբեր, 2021 18:37
Անվտանգ երթևեկություն. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին. քաղաքապետարան (տեսանյութ)

Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը:

Խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, կոյուղու կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, բայց համայնքը, կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ այս տարվանից մեկնարկեց դիտահորերը ճանապարհներին հավասարեցնելու և կափարիչները փոխարինելու փորձնական ծրագիրը:

Լրահոս

Դիտել ավելին