Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը նոյեմբերի 1-ի վերահսկողությունն իրականացրել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

01 Նոյեմբեր, 2021 18:14
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը նոյեմբերի 1-ի վերահսկողությունն իրականացրել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Այսօր՝ նոյեմբերի 1-ին,ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ են  իրականացրել  Երևանի   Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

Վաղ առավոտից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է 70 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 8 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Covid-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով առաջիկա օրերին տեսչական մարմինը կշարունակի հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին