Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    541
    555

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Արգիշտի Քյարամյանը նոր նշանակումներ է արել

01 Նոյեմբեր, 2021 17:24
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակումներ է արել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Արշալույսի Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի պաշտոնից, իսկ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Բաբկենի Սամվելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից:

Վահե Արշալույսի Միրզոյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին, Աշոցքում: 1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1997-1998թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն

2000-2001թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ ստաժոր քննիչ

2001-2005թթ. - Շիրակի մարզի դատախազություն՝ քննիչ 2005-2007թթ. - Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ քննիչ-քրեագետ

2007-2013թթ. - Շիրակի մարզի դատախազի օգնական 2013-2016թթ. - Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ դատախազ

2016-2021թթ. - Շիրակի մարզի դատախազի տեղակալ

2021 թ. հոկտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Վահան Բաբկենի Սամվելյանը ծնվել է 1985 թվականի հունիսի 29-ին, Մարալիկում: 2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2007-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ

08.02.2014-08.10.2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի պետ

2014-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ

2021 թ. հոկտեմբերի 26-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Լրահոս

Դիտել ավելին