Կարևոր իրադարձություններ

Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը ակտիվ ընթացքի մեջ է

01 Նոյեմբեր, 2021 15:19
Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը ակտիվ ընթացքի մեջ է

Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ 2021 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում ակտիվ ընթացքի մեջ են Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Ճանապարհահատվածի նորոգումը շուտով կավարտվի։ Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև առկա երեք կամուրջների մասնակի նորոգման, խմելու և ոռոգման գոյություն ունեցող խողովակաշարերի վերանորոգման, որոշ տեղերում՝ նաև փոխարինման և արդիականացման աշխատանքներ:

Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին