Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳ նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Արտաշես Թումանյանին

01 Նոյեմբեր, 2021 14:54
Իրանի ԱԳ նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Արտաշես Թումանյանին

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին, տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար: 

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին