Կարևոր իրադարձություններ

Հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք է բացահայտվել․ ԲԸՏՄ

01 Նոյեմբեր, 2021 13:20
Հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք է բացահայտվել․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվել են մեկ շաբաթյա, շուրջօրյա վերահսկողական լայնածավալ աշխատանքներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Շրջայցերի ընթացքում ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք։ Հողային աշխատանքներ իրականացնելիս խախտելով հողային ծածկույթի վերին շերտի հանման և տեղափոխման սահմանված կարգը տարբեր մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվել է շուրջ 71խմ. սևահող։

Սևահողով բեռնված բոլոր բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության տուգանային հրապարակ։ Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, իսկ մի շարք նյութեր ուղարկվել են իրավապահ մարմիններին։

ԲԸՏՄ-ն կրկին անգամ հիշեցնում և զգուշացնում է, որ հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես սահմանված կարգերի համաձայն՝ հղումները ստորև

 

 

Լրահոս

Դիտել ավելին