Կարևոր իրադարձություններ

Վերանորոգվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի շենքի տանիքը

01 Նոյեմբեր, 2021 12:35
Վերանորոգվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի շենքի տանիքը
Ս.թ. օգոստոսի 12-ին ուժեղ քամու հետեւանքով վնասվել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Քամին ամբողջությամբ պոկել էր այն, վնասելով նաեւ՝ նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։
 
Տանիքի վնասված հատվածի /180 քմ/ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Արգելոց-թանգարանի վարիչ Գագիկ Գրիգորյանի ուղեկցությամբ աշխատանքների ընթացքին ծանոթացել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովը եւ Կազմակերպության ղեկավարի խորհրդական Արտավազդ
Զաքյանը։
 
 
 
 
Քննարկվել են նաեւ աշխատանքային այլ հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայությունից։ 
 
 

Լրահոս

Դիտել ավելին