Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնվել ոստիկանությանը (տեսանյութ)

01 Նոյեմբեր, 2021 12:28
Մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնվել ոստիկանությանը (տեսանյութ)

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումները շարունակվում են։ Երևան քաղաքի վարչության Մալաթիայի և Արաբկիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Մալաթիայի բաժնում արձանագրվել է ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի, Արաբկիրի բաժնում՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր, մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնականետի, նռնակների և զինամթերքի, Արարատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի, Մասիսում՝ հրացանի և զինամթերքի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գավառի և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճընի բաժանմունքում նույնպես արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝ բաժանմունքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Կապանի, Գորիսի և Մեղրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Կապանում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Գորիսում՝ թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի, իսկ Մեղրիում՝ «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Վայքի բաժնում։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Լրահոս

Դիտել ավելին