Կարևոր իրադարձություններ

2021 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 3-ից

01 Նոյեմբեր, 2021 12:13
2021 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 3-ից

Միասնական սոցիալական ծառայությունը հայտնում է․

«2021 թվականի Նոյեմբերի ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի Նոյեմբերի 3-ից»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝

• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին

• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին

• լիազորագրով վճարվող դեպքերին

• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի:

 

Լրահոս

Դիտել ավելին