Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 8-ից ԱՄՆ կարելի է մուտք գործել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում

01 Նոյեմբեր, 2021 11:41
Նոյեմբերի 8-ից ԱՄՆ կարելի է մուտք գործել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում
ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է․
 
Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ-ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։
 
Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։
 
Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն։
 

Լրահոս

Դիտել ավելին