Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ-ն հանգստյան օրերին արձանագրել է մի շարք խախտումներ

01 Նոյեմբեր, 2021 10:48
ՍԱՏՄ-ն հանգստյան օրերին արձանագրել է մի շարք խախտումներ
Հոկեմբերի վերջին հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները շարունակել են վերահսկողությունը սննդի շղթայում տնտեսավարողների մոտ covid19-ի դեմ սահմանված միջոցառումների կատարման նկատմամբ:
 
Արսյունքում՝ 30 օբյեկտներում իրականացված ստուգայցերից ընթացքում կազմվել է 3 արձանագրություն պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։
 
Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր:
 
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

Լրահոս

Դիտել ավելին