Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ մասին են պատմում այն նկարները, որոնք նկարում ենք անգիտակցաբար

19 Հոկտեմբեր, 2015 11:00
Ինչի՞ մասին են պատմում այն նկարները, որոնք նկարում ենք անգիտակցաբար

Հեռախոսային զրույցի կամ մտածելու ժամանակ այն տարբեր և տարօրինակ նկարները, որոնք անգիտակցորեն նկարում ենք թղթի վրա, ունեն իրենց նշանակությունները:

Այդ ժամանակ գիտակցությունը թուլանում է և գործի է անցնում մեր ենթագիտակցությունը:

Մարդկային կերպարներ

Եթե դրանք փոքրիկ մարդուկներ են, ապա դուք անօգնական եք ձեզ զգում, կամ ցանկանում եք որևէ պարտականություններից խուսափել:

Անձնական ստորագրություն

Այսպիսի նկարները ,սովորաբար, նկարում են սնափառ և եսասեր մարդիկ: Զրույցի ժամանակ ինքնաբերաբար ստորագրություններ անելը պատմում է այն մասին, որ մարդը կենտրոնացած է իր անձի վրա:

Քառակուսիներ, շրջանակներ և այլ երկրաչափական մարմիններ

Դուք ունեք կոնկրետ նպատակներ: Դուք գրեթե միշտ ազնիվ եք և չեք թաքցնում ձեր կարծիքը: Երբեմն դուք չափազանց աչալուրջ եք, աշխատեք թուլացնել ձեր զգոնությունը:

Աստղեր

Դուք ցանկանում եք լինել ուշադրության կենտրոնում: Ձեզ համար շատ կարևոր է նկատելի և վառ երևալը: Եթե ձեր աստղը շատ ծայրեր ունի, ապա դա խոսում է դեպրեսիվ վիճակի մասին:

Ծաղիկներ, արև, ամպեր

Կենսուրախ ծաղիկները և արևը պատմում են այն մասին , որ դուք գոհ եք նրանից, ինչի մասին խոսում եք հեռախոսով: Ըստ երևույթին՝ խոսելու ընթացքում դուք պատկերացնում և երևակայում եք այն ամենի մասին, ինչի մասին ըթանում է խոսքը: Նմանատիպ նկարները ցույց են տալիս ձեր դրական տրամադրվածության  մասին:


Տնակներ և տուփեր

Այսպիսի նկարները ցույց են տալիս սերը մաքրության և կոկիկության նկատմամբ: Նման նկարները պատմում են այն մասին, որ դուք գիտեք, թե ինչ եք ուզում անել, ոչ ոք չի կարող ձեզ խանգարել, ունեք նպատակներ, որոնք պետք է իրագործվեն: Մյուսների կարծիքը ձեզ չի անհանգստացնում: 

 

Լրահոս

Դիտել ավելին