Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 41-ամյա տղամարդը մահացել է

01 Նոյեմբեր, 2021 10:19
Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 41-ամյա տղամարդը մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։ Ժամը 01։30-ի սահմանում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Խ. Սահակյանի ուղղությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Դիտել ավելին