Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

31 Հոկտեմբեր, 2021 22:57
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել ժողովրդին արդեն հայտնի՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մահաբեր 50 կմ հատվածում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենան` դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, և մի քանի պտույտ շրջվել: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Նրա դին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին