Կարևոր իրադարձություններ

Երևանում 29-ամյա վարորդը Subaru-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել մեկ այլ ավտոմեքենայի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

31 Հոկտեմբեր, 2021 21:33
Երևանում 29-ամյա վարորդը Subaru-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել մեկ այլ ավտոմեքենայի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով, Ռոստովյան 9/2 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Բլեք Գոլդ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի եզրաքարին, որից հետո վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, հետիոտն, 58-ամյա Հրաչիկ Հովսեփյանին, այնուհետև բախվել Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Ալեքսանյանի կողմից կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով, բախվել է առջևում կայանված, Երևանի բնակիչ, 25-ամյա Վահագն Խանպապյանի կողմից կայանված ԳԱԶ-330202 մակնիշի բեռնատարին:   

Վրաերթի ենթարկված Հ. Հովսեփյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Աղբյուրի տեղեկություններով հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին