Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել Բայդենի և Էրդողանի հանդիպումը

31 Հոկտեմբեր, 2021 17:32
Տեղի է ունեցել Բայդենի և Էրդողանի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը», ինչպես նաև Միջերկրականի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ օգոստոսին Աֆղանստանում ավարտված ամերիկյան գործողությանը աջակցելու համար: Նա նաև հայտնել է Միացյալ նահանգների անհանգստությունը՝ Թուրքիայի ռուսական Ս-400 համակարգերի տիրապետելու առնչությամբ:

Էրդողանի վարչակազմն էլ իր հերթին հայտարարություն է տարածել, որ դրական մթնոլորտում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային մի շարք հարցեր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին