Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը Գլազգոյում կմասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող համաժողովին

31 Հոկտեմբեր, 2021 14:44
Արմեն Սարգսյանը Գլազգոյում կմասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող համաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում կմասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովին՝ COP26-ին
 
Համաժողովը, որը նախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան, նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:
 
Համաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք:
 
Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովին շրջանակում կայանալիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա:
 

Լրահոս

Դիտել ավելին