Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

31 Հոկտեմբեր, 2021 15:41
Եղանակը Հայաստանում

Երևանում այսօր և նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև։ Նոյեմբերի 2-ին, 3-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 1-ին և 3-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:

Նոյեմբերի 2-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի, նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: 

 

Լրահոս

Դիտել ավելին