Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,42
    6,66

Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափի գործարկման հեռանկարները

30 Հոկտեմբեր, 2021 23:40
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափի գործարկման հեռանկարները

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են նաև Հարավային Կովկասում հետպատերազմյան կարգավորման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԳ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Զրույցի ընթացքում ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը:

Կայացել է մտքերի փոխանակում «3 + 3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Դիտել ավելին