Կարևոր իրադարձություններ

Նախնական տվյալներով, մենք հաղթել ենք բոլոր շրջաններում․ Իրակլի Ղարիբաշվիլի

30 Հոկտեմբեր, 2021 23:05
Նախնական տվյալներով, մենք հաղթել ենք բոլոր շրջաններում․ Իրակլի Ղարիբաշվիլի

Ինչպես հայտնում է jnews.ge կայքը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո, շնորհակալություն հայտնելով ընտրողներին քվեարկությանը մասնակցելու համար, հայտարարել է.

«Ուզում եմ շնորհավորել բոլորին երկրորդ փուլում հաղթելու կապակցությամբ։

Շատ շնորհակալ ենք մեր աջակիցներին, շնորհակալություն մեր քաղաքին, ամեն ինչի համար։ Ընտրություններն անցել են շատ լավ ու հանգիստ մթնոլորտում։

Նախնական տվյալներով, բոլոր քաղաքապետարաններում էլ հաղթել ենք։ Պետք է հանգիստ սպասել վերջնական տվյալների հրապարակմանը։

Ցանկանում եմ շնորհավորել Կախա Կալաձեին Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ուզում եմ շնորհավորել նաև բոլոր քաղաքապետերին, մեր բոլոր թեկնածուներին, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին