Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Իրան-Հայաստան պալատի անունից դեսպան Թումանյանին շնորհակալագիր է հանձնվել

30 Հոկտեմբեր, 2021 21:42
Իրան-Հայաստան պալատի անունից դեսպան Թումանյանին շնորհակալագիր է հանձնվել

Հոկտեմբերի 29-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ «Իրանահայ հասարակական միությունում» /Հայ ակումբում/ Հայաստան-Իրան առևտրի պալատը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեպանության տարածած հաղորդագրությունից:

Միջոցառմանը մասնակցում էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը, բազմաթիվ իրանահայ գործարարներ, համայնքային մարմինների ներկայացուցիչներ:

Իրան-Հայաստան պալատի անունից Պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը շնորհակալագիր հանձնեց դեսպան Թումանյանին:

Երեկոյի ընթացքում ՀՀ դեսպան Թումանյանի և դեսպանության հասցեին հնչեցին բազմաթիվ շնորհակալական ելույթներ:

Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն հայտնեց Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հ.Յարիջանյանին և անդամներին, իրանահայ գործարարներին` ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար:

Լրահոս

Դիտել ավելին