Կարևոր իրադարձություններ

Երևանում 25-ամյա վարորդը Mercedes ML-0ով վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է

30 Հոկտեմբեր, 2021 20:58
Երևանում 25-ամյա վարորդը Mercedes ML-0ով վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում,  25-ամյա Արթուր Մանուկյանը՝ իր վարած Mercedes ML-430 մակնիշի ավտոմեքենայով, Արտաշիսյան փողոցում՝ թիվ 62 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհի անթույլատրելի հատվածով անցնող կին հետոիտնի:  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, Արթուր Մանուկյանը ահազանգել է շտապօգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկներին օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց: Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Այս պահին դեպքի վայրը սահմանազատել են պարեկները և քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին