Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Opel Astra-ն. կան զոհ և վիրավորներ

30 Հոկտեմբեր, 2021 19:55
Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Opel Astra-ն. կան զոհ և վիրավորներ

Այսօր Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:20-ի սահմաններում Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mitsubishi Pajero Io և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ,  6 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Մարտունու հիվանդանոց:

Հիվանդանոցում վիրավորներից մեկը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով, վիրավորներից երեքին տեղափոխում են Երևան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին