Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա զոհ

30 Հոկտեմբեր, 2021 18:49
Ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա զոհ

Այսօր՝ ժամը 01:25-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. Ասկերան քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված բնակիչը, վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենս C200» մակնիշի ավտոմեքենան,կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը, բախվել հողաթմբին և շրջվել: Այս մասին հայտնում են ԱՀ Քննչական Կոմիտեի լրատվական ծառայությունից:

Վթարի հետևանքով մեքենայի ուղևորը՝ 32-ամյա Գագիկ Բագրատի Համբարձումյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին