Կարևոր իրադարձություններ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում 2 խախտում է հայտնաբերվել

30 Հոկտեմբեր, 2021 18:20
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում 2 խախտում է հայտնաբերվել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շաբաթ օրը դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակի վերահսկման նպատակով մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց:

ՔՏՀԱ տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են 2 խախտում. 2 ուղևոր դիմակ չի կրել, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:

 Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

 

Լրահոս

Դիտել ավելին