Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանի որոշմամբ Վահան Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոցում տնօրեն է նշանակվել

30 Հոկտեմբեր, 2021 17:17
Հայկ Մարությանի որոշմամբ Վահան Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոցում տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևանի Վահան Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 7-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 14.10.2021թ. h.12/128664 զեկուցագիրը`

1. «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անիչկա Ռազմիկի Իսկանդարյանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 20-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 20.10.2021թ.-01.02.2025թ. ժամկետով:

2. «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Հարությունյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

Հավելենք, որ մինչ այս էլ դպրոցի տնօրենը եղել է Անիչկա Իսկանդարյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին