Կարևոր իրադարձություններ

Պարեկները մեքենաների կողային հայելիների գողության դեպքեր են բացահայտել

30 Հոկտեմբեր, 2021 16:00
Պարեկները մեքենաների կողային հայելիների գողության դեպքեր են բացահայտել

Կենտրոն վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Ամիրյան փողոցում կանգնեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա։

Ոստիկանությունը հայտնում է՝ պարեկները նկատել են, որ վարորդը և ուղևորը կասկածելի վարքագիծ են դրսևորել, բացի այդ՝ ոստիկանության ծառայողները բեռնախցիկում մեքենաների կողային հայելիներ են նկատել։ Կարգախումբը Երևանում բնակվող 23 և 22 տարեկան երիտասարդներին կասկածանքով բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիներ, որոնք, ըստ բերման ենթարկված երիտասարդներից մեկի, գողացել էր Երևանի տարբեր թաղամասերում կայանված մեքենաներից։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են տուժողների ինքնությունը։

 
 

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին