Կարևոր իրադարձություններ

Lexus-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է 2 էլեկտրասյուն և հայտնվել ճանապարհի մեջտեղում

30 Հոկտեմբեր, 2021 15:35
Lexus-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է 2 էլեկտրասյուն և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած Lexus GX 460 համարանիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել 2 էլեկտրասյուներին, տապալել դրանք և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայրում վարորդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։ Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին