Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

30 Հոկտեմբեր, 2021 11:41
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

ՔՈԳՎ  ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ձեռք բերեցին, որ Երևանի Դուրյան թաղամասի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։

Հոկտեմբերի 28-ին, համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, Թումանյան փողոցում հայտնաբերեցին կասկածվողին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի հաբեր ու ամֆետամին թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

 

Լրահոս

Դիտել ավելին