Կարևոր իրադարձություններ

Արամուս գյուղն առաջին անգամ մանկապարտեզ կունենա

30 Հոկտեմբեր, 2021 10:36
Արամուս գյուղն առաջին անգամ մանկապարտեզ կունենա
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արամուս համայնքում ծանոթացել է համայնքի մանկապարտեզի շենքի շինարարության ընթացքին։
 
Համայնքում մանկապարտեզ չի եղել։ Այն կառուցվում է առաջին անգամ Կառավարության սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ:
 
Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքում կգործի ժամանակակից լուծումներով մանկապարտեզ 50 փոքրիկների համար։
 
Նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն կա: Բարեկարգվում է նաև շենքի բակային հատվածը։
 
Նախարարը զրուցել է շինարարների հետ,
հորդորել արագացնել շինարարության տեմպը և աշխատանքները կատարել բարձր որակով։
 

Լրահոս

Դիտել ավելին