Կարևոր իրադարձություններ

Ցավում եմ, որ այսօր ԱՍԱԼԱ-ի նման մի կառույց չկա

19 Հոկտեմբեր, 2015 11:30
Հեղինակ՝ Կիլիկիա Հայաստան
Ցավում եմ, որ այսօր ԱՍԱԼԱ-ի նման մի կառույց չկա

Թերևս անցած 100 տարվա մեջ այսօր ամենանպաստավոր ժամանակաշրջանն է տեր կանգնելու մեր կորցրածին: Այսօր քրդերը գերտերությունների հետ կռիվ են տալիս, որպիսզի ինքնորոշվեն և ստեղծեն պետականություն մեր հողերի վրա: Անկասկած կլինի դա և մենք կրկին, այսքան մոտ գտնվելով, մեզ այսքան հեռու ենք պահում: Մենք ավելի շատ տեղեկություն ունենք ու անհանգստություն ենք հայտնում ամերիկյան կամ աֆրիկյան մի երկրում կատարվածի մասին, քան հենց մեր Էրգրում կատարվելիքի: Շատ լավ կլիներ ,որ միջազգային ամբիոներում արծածվեր Էրգրի հարցը, եթե ասում եմ Էրգրի հարցը դա չի նշանակում ցեղասպանության հարցը: Մենք մեր մեղքով դուրս ենք մղվում մի պայքարից ,որը կոչվում է հողերի վերադաձի համար պայքար: Ունեինք պատեհ առիթ (թուրքական ռազմական օդուժի սահմանի օդային տարածքի խախտումը), բայց ոչ մի արձագանք, գոնե դիվանագիտական դատարկ կրակոց լիներ, բայց դա էլ չեղավ: Ցավում եմ, շատ եմ ցավում, որ այսօր ԱՍԱԼԱ-ի նման մի կառույց չկա, որպիսզի համախմբի ազգիս նվիրյալներին և անցնի գործի...

 

Լրահոս

Դիտել ավելին