Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը Մայակովսկի համայնքում մասնակցել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը

29 Հոկտեմբեր, 2021 23:52
Գնել Սանոսյանը Մայակովսկի համայնքում մասնակցել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը

Գնել Սանոսյանը Մայակովսկի համայնքում մասնակցել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է մանկապարտեզի բացման կապակցությամբ և շեշտել, որ լավ օրինակ է պետություն-համայնք համագործակցության:

Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով. պետության կողմից տրամադրվել է մոտ 48 մլն դրամ, համայնքի կողմից՝ 28 մլն դրամ:

Եվս 8 մլն դրամ համայնքը հատկացրել է մանկապարտեզի կահավորմանը։

 Վերանորգված մանկապարտեզը պատրաստ է ընդունել 90 երեխայի՝ Մայակովսկի, ինչպես նաև հարևան համայնքներից:

 

Լրահոս

Դիտել ավելին