Կարևոր իրադարձություններ

Թևոսյան փողոցում բախվել են 3 ավտոմեքենաներ. կա 8 վիրավոր

29 Հոկտեմբեր, 2021 19:22
Թևոսյան փողոցում բախվել են 3 ավտոմեքենաներ. կա 8 վիրավոր

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի Թևոսյան փողոցում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Գեղամյանի վարած  Opel մակնիշի, 42-ամյա Արսեն Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Հովիկ Խանդանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, Toyota-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լիաննա Խանդանյանը, 44-ամյա Սիլվա Ավետիսյանը, 38-ամյա Արմինե Պողոսյանը,  30-ամյա Սոնա Մուրադյանը, Mercedes-ի վարորդ Ա. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Նարինե Ավետիսյանը, 41-ամյա Լուսինե Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյան, մի մասը՝ թիվ  1 համալսարանական հիվանդանոցներ: 

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին