Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին

29 Հոկտեմբեր, 2021 19:09
Արարատ Միրզոյանը  հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Նախարարը, ողջունելով հյուրին, շնորհավորել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր բարձր հոգևոր առաքելությունը կյանքի կոչելու մեջ:

Զրուցակիցները, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապին, կարևորել են սփյուռքի կրթական, մշակութային և հոգևոր կառույցների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքի հայ համայնքների, մասնավորապես՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին