Շմոլ գազից թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 5 երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Երեխաներից մեկը 3 ամսական է, մյուսները՝ 4, 8, 11 և 15 տարեկան:
Նրանք տեղափոխվել են «Մուրացան» հիվանդանոց:
Երեխաների առողջական վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության: