Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան գյուղի տներից մեկի տանիքում

29 Հոկտեմբեր, 2021 18:47
Հրդեհ է բռնկվել Բաղրամյան գյուղի տներից մեկի տանիքում

Հոկտեմբերի 29-ին, ժամը 15:36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել Բաղրամյան գյուղի տներից մեկի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։26-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարերը (մոտ 200 քմ) և թոնրատունը (մոտ 20 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին