Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

29 Հոկտեմբեր, 2021 18:38
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի լրատվական ծառայությունից:


Կարեն Մելքոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն պետ:

Կենսագրություն

Կարեն Երվանդի Մելքոնյանը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 25-ին, Արտաշատում:
2000թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2000-2007թթ.- ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչության «Մասիս» կայարանի գծային բաժնի օպերլիազոր, ապա՝ ավագ օպերլիազոր:
2007-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:
24.01.2014-30.09.2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի պետ:
2014-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ:
2016-2017թթ.- ՀՀ դատախազության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ:
2017-2021թթ.- ՀՀ դատախազության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի տեղակալ:
2021թ. հոկտեմբերի 28-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ ՆԳՆ ՏՆԳՎ պետի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի, ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ գլխավոր դատախազի կողմից սահմանված պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Երջանիկ Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

 

Կենսագրություն

Երջանիկ Հրահատի Գևորգյանը ծնվել է 1988թ. մայիսի 3-ին, Սպիտակ քաղաքում:
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2011-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի, այնուհետև՝ Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ:
2013-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի Տաշիրի քննչական խմբի ավագ քննիչ:
2014-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ:
2018-2019թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի  մարզային  քննչական  վարչության ՀԿԳ քննիչ:
2019-2020թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ:
2020-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ:
2021թ. հոկտեմբերի 28-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ պաշտապանության նախարարության, ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է:
Մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:

 

 

Վազգեն Մամիկոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

 Կենսագրություն

Վազգեն Վոլոդյայի Մամիկոնյանը ծնվել է 1977թ. մարտի 31-ին, Երևանում:
2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2001-2003թթ.- ՀՀ ներքին գործերի նախարարության օպերլիազոր:
2003-2011թթ.- ՀՀ ոստիկանության օպերլիազոր, ապա՝ ավագ օպերլիազոր:
30.05.2011-21.12.2011թթ.- ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր:
2011-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր:
2013-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ:
2014-2018թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
2018-2019թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:
2019-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ):
2021թ. հոկտեմբերի 28-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:


Ռոման Սարդարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Կենսագրություն

Ռոման Դավիթի Սարդարյանը ծնվել է 1974 թվականի ապրիլի 08-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

1999-2002թթ.– ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության 4-րդ վարչության Խորհրդային բաժնի քննիչ, ապա՝ ՀՀ ՆԳՆ քննչական վարչության 1-ին վարչության Խորհրդային բաժնի քննիչ:
2002-2003թթ.- ՀՀ ՆԳՆ քննչական վարչության 1-ին վարչության Խորհրդային բաժնի քննիչ:
2003-2005թթ.- ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Նոր Նորք քննչական բաժանմունքի քննիչ:
2005-2008թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ:
2008-2010թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ:
2010-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ:
2013-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ:
2014-2018թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ:
2018-2019թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ:
2019-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ):
2021թ. հոկտեմբերի 28-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ ներքին  գործերի նախարարի,  ՀՀ  ոստիկանության ՔԳՎ պետի,  ՀՀ  ոստիկանության  պետի,  ՀՀ  պաշտպանության նախարարի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի,  ՀՀ   արտակարգ իրավիճակների նախարարի, ՀՀ  հատուկ քննչական ծառայության պետի և ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Լրահոս

Դիտել ավելին